Թրամփը հայտարարել է, որ կմիավորի հանրապետականներին ու կհաղթի Քլինթոնին
ԱՄՆ նախագահի թեկնածու, հանրապետական, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթել է դեմոկրատական ու հանրապետական կուսակցությունների նախնական ընտրություններում (փրայմերիզ) և խոստացել միավորել իր կուսակցության բոլոր անդամներին ու հաղթել դեմոկրատ թեկնածու, ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին, հաղորդում է Ria Novosti-ն:
«Ես միավորող եմ: Երբ մենք ավարտենք այդ փրայմերիզի հետ, միայն մեկ մարդու հետևից եմ ընկնելու՝ Հիլարի Քլինթոնի»,-Ֆլորիդայում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Թրամփը, որը հեռարձակել են ամերիկյան հեռուստաալիքները:
Նրա խոսքով՝ Քլինթոնն ամերիկյան ժողովրդին առաջարկելու ոչինչ չունի, քանի որ չափազանց վաղուց է քաղաքականության մեջ. «Եթե նա վերջին տարիներին նոր ոչինչ չի մտածել, ապա հաջորդ 4 տարիներին ևս ոչինչ չի կարղ անել»: