Օբաման հանրապետականներին խելագարներ է անվանել
Լաս Վեգասում ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության դրամահավաքի միջոցառման ժամանակ երկրի նախագահ Բարակ Օբաման հայտարարել է, որ Սենատում Դեմոկրատների առաջնորդի հետ ստիպված է խոսելու այն մասին, թե ինչպես պետք է «այդ խելագարների» հետ քննարկի որոշ կարեւոր խնդիրների լուծման հարցը:
«Խելագարներ» ասելով Օբաման նկատի է ունեցել հանրապետականներին, որոնք փորձում են կասեցնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունը:
Սպիտակ Տան մամուլի քարտուղարի տեղակալն այսօր անդրադարձել է նախագահի կտրուկ խոսքերին՝ նշելով, որ Օբաման փոքր ինչ «տաքացած» է եղել եւ սկանդալ սարքելու առիթ չկա: