Թրամփը Քլինթոնին առաջարկել է դոպինգ թեսթ հանձնել հեռուստաբանավեճից առաջ
ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ ինքը, և՛ իր մրցակից Հիլարի Քլինթոնը պետք է հաջորդ հեռուստաբանավեճից առաջ արյան մեջ թմրանյութի առկայությունը ստուգող թեսթ հանձնեն:
Ելույթ ունենալով ընտրողների առաջ Նյու Հեմփշիրում, Թրամփը հայտարարել է. «Ես այնքան էլ չէի հասկանում, թե ինչ է նրա հետ կատարվում: Նախորդ բանավեճերի ժամանակ նրան կարծես ինչ-որ բան էին ներարկել, իսկ վերջում նա հազիվ կարողացավ ինքնուրույն հասնել մինչև մեքենան: Կարծում եմ՝ մենք նույնպես պետք է ստուգվենք մինչ հեռուստաբանավեճը»: Թրամպի այս խոսքերը մեջբերել է BBC-ն:
Ամփոփիչ հեռուստաբանավեճը պլանավորված է հոկտեմբերի 19-ին, այն տեղի կունենա Լաս Վեգասում: