Թրամփը ծաղրել է հիվանդ Քլինթոնին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում ելույթներից մեկի ժամանակ ծաղրել է իր մրցակից, դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնին՝ ցուցադրելով նրա քայլվածքը՝ վերջերս տեղ գտած, սեպտեմբերի 11-ի իրադարձությունների օրվան նվիրված միջոցառումից հետո, երբ նա ելույթից հետո մոտեցել էր ծառայողական մեքենային և գրեթե ուշագնաց եղել:
Մի կին, որը պետք է դեռ շատ դժվարություններ հաղթահարի՝ չի կարողանում անգամ մի քանի մետր հաղթահարել և իր մեքենային հասնել,- նշել է միլիարդատեր Դ. Թրամփը:
Մանրամասները՝ տեսանյութում: