211652_close_icon
views-count23965 դիտում article-date 12:07 01-03-2016

Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. բախվել են Mercedes-ը և Opel-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 47-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի Ծովազարդ գյուղի բնակիչ, 57-ամյա Ստեփան Խնկոյանի վարած Mercedes E190 մակնիշի 01 ՏՍ 415 համարանիշի և Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ, 42-ամյա Հովհաննես Ներսիսյանի վարած Opel Astra մակնիշի 33 ՏV 214 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Հ. Ներսիսյանը և նրա ուղևոր՝ համագյուղացի, 79-ամյա Վիկտոր Խնկոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Վթարի վայրում հավաքվածներն ասում էին, որ շտապ օգնությունը գործել է օպերատիվ, իսկ վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել վաշտի հրամանատարի ավտոմեքենայով: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայէի մարզային քննչական վարչության քննիչ Երիցյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատարսվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր