211652_close_icon
views-count23480 դիտում article-date 17:53 07-12-2015

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. բախվել են Mercedes Sprinter-ը, КамАЗ-ը, Nissan-ը, Opel-ը և BMW-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` դեկտեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:40-ի սահմաններում Երևան –Սևան ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում բախվել են КамАЗ մակնիշի 71 RR 888 համարանիշի և Mercedes Sprinter մակնիշի 71 ZZ 010 համարանիշի ավտոմեքենաները, ինչից հետո Mercedes Sprinter-ը բախվել է կայանված վիճակում գտնվող Opel մակնիշի 34 TR 732 համարանիշի, Nissan մակնիշի 75 RR 007 համարանիշի և BMW մակնիշի 34 TN 651 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Վահե Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչկան բաժին: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` dատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր