slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Լուիս Սուարես. Կցանկանայի ունենալ Մեսիի ձախ ոտքն ու Նեյմարի արագությունը
211652_close_icon

Լուիս Սուարես. Կցանկանայի ունենալ Մեսիի ձախ ոտքն ու Նեյմարի արագությունը

views-count2855 դիտում article-date 00:05 01-03-2016
«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը հայտնել է, թե իր թիմակիցների որ հատկանիշները կցանկանար ունենալ: «Ես կցանկանայի ունենալ Մեսիի ձախ ոտքը, աշխարհում դրանից միայն մեկն է: Նեյմարի մոտ ես կընդգծեի նրա արագությունն ու կենսուրախությունը: Խաղադաշտում մենք նախօրոք ոչինչ չենք պլանավորում, ամեն ինչ ինքն իրեն է ստացվում: Մենք պարզապես վայելում ենք մեր խաղը, և երբ լավ տրամադրություն ենք ունենում, ամեն ինչ ստացվում է: Մենք մեր առջև թիմային խնդիրներ ենք դնում: Մեզանից ոչ մեկը մյուսի հետ չի մրցակցում, մենք ուրախանում ենք մեկը մյուսի հաջողություններով: «Բարսելոնայում» հրաշալի մթնոլորտ է: Այս ֆուտբոլիստները նվաճել են հնարավոր ամեն ինչ, բայց բոլորին վերաբերվում են որպես թիմի լիարժեք անդամ: Ակումբում ամենօրյա փոխհարաբերությունները պարզապես հրաշալի են», ասել է Սուարեսը:

Նմանատիպ նյութեր