slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ներկայացնել Երևանի ներդրումային գրավչությունը»
211652_close_icon

Տարոն Մարգարյան. «Անհրաժեշտ է ներկայացնել Երևանի ներդրումային գրավչությունը»

views-count1289 դիտում article-date 20:40 29-02-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության աշխատակիցների հետ, որի շրջանակում ներկայացվել է վարչության կատարած աշխատանքների 2015թ.-ի հաշվետվությունը, ինչպես նաև քննարկվել են ընթացիկ խնդիրներն ու առաջիկա անելիքները: Երևան քաղաքի զարգացման տարեկան և քառամյա ծրագրերով նախանշված աշխատանքների հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն առանձնակի կարևորել է աշխատակազմի բոլոր վարչությունների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև տարեկան ծրագրերի ընթացքի նկատմամբ մշտական հսկողության ապահովումը: «Երևանի զարգացման ինչպես տարեկան, այնպես էլ քառամյա ծրագրերը մեր քաղաքի և մեր բնակիչների համար կարևոր նշանակություն ունեն, հետևաբար ակնկալում եմ մշտական հսկողության տակ պահել ծրագրերով նախանշված աշխատանքների ընթացքը, որպեսզի վերլուծելով տեսնենք, թե աշխատակազմի որ վարչություններն են թերանում դրանց կատարման հարցում: Ու հատկապես տարեկան ծրագրով նախանշված աշխատանքների մասով ակնկալում եմ ձեր ավելի ակտիվ ու հետևողական վերահսկողությունը»,- ընդգծել է քաղաքապետը: Մայրաքաղաքի զարգացման գործում առանձնակի կարևորելով միջազգային կառույցների հետ ակտիվ համագործակցությունը, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ընդլայնել գործակցության շրջանակներն ու ոլորտները: «Շուրջ 50 քաղաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ ունենք գործընկերային հարաբերություններ, որոնց շրջանակում նախանշված են համագործակցության տարբեր ուղղություններ: Բայց չենք կարող ասել, որ բոլոր այդ ուղղություններով ունենք ակտիվ համագործակցություն: 2016թ.-ին ակնկալում եմ ավելի ակտիվ համագործակցություն ինչպես քույր և գործընկեր քաղաքների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ, որոնք, վստահ եմ, հետաքրքրված են Երևանով: Ընդլայնե՛ք գործակցության շրջանանկներն ու առաջնորդվեք նոր մոտեցումներով: Պետք է մանրամասն ներկայացնեք բոլոր այն ծրագրերն ու առաջարկների փաթեթները, որոնք բխում են մեր քաղաքի զարգացման և, որ կարևոր է, մեր բնակչության շահերից»,- նշել է Տարոն Մարգարյանը: Առանձնակի կարևորելով Երևանում ներդրումային ծրագրերի իրականացումը՝ քաղաքապետը նկատել է, որ այս ուղղությամբ ևս շատ անելիքներ կան: «Անհրաժեշտ է ներկայացնել Երևանի ներդրումային գրավչությունը: Այդ առումով ակնկալում եմ վարչությունից ավելի ընդգրկուն և հետևողական աշխատանք՝ ներդրումային ծրագրերի, առաջարկների նոր փաթեթների ներկայացում և այլն: Երևանի ներդրումային գրավչությունը պետք է ճիշտ ներկայացվի, որպեսզի մասնավորը տեղեկացված լինի և իր մասնակցությունն ունենա Երևանի զարգացման գործում»,- նշել է քաղաքապետը: Ընդհանուր առմամբ գոհունակություն հայտնելով վարչության աշխատանքից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2015թ.-ի հաշվետվությունը գնահատել է դրական:

Նմանատիպ նյութեր