211652_close_icon
views-count843 դիտում article-date 16:49 14-05-2015

Կբարձրանա ներդրումային գրավչությունը

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն, որի նպատակն է տնտեսվարող սուբյեկտների կատարած ներդրումների համար ապահովել կանխատեսելիություն, բարձրացնել ներդրումային գրավչությունը: Որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ եթե ներդրման գումարը 150 մլն-ից մինչև 1 մլրդ դրամ է, ապա հողամասի վարձակալության պայմանագրի ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը, 1-5 մլրդ դրամի դեպքում՝ մինչև 2045թ. դեկտեմբերի 31-ը, իսկ 5 մլրդ դրամից ավելիի դեպքում՝ մինչև 2060թ. դեկտեմբերի 31-ը: ՀՀ կառավարությունը հաստատել է քսուքային նյութերի, յուղերի, հատուկ հեղուկների անհետաձգելի ընդունման տեխնիկական կանոնակարգը: Այժմ ՀՀ տարածքում գործող օրենսդրության համաձայն ՀՀ տարածք են ներմուծվում այդպիսի ցածրորակ նյութեր, որոնց օգտագործումը խնդիրներ է հարուցել երկրի տնտեսության վարման մեջ՝ առաջացնելով ազգային անվտանգության, բնական և էներգետիկ պաշարների պահպանության խոչընդոտներ: Որոշումը միտված է դրանց վերացմանը: Գործադիրն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է լրացում՝ ՀՀ տարածքում արգելված թմրանյութերի և հոգեմետ նյութերի ցանկ ներառելով համաշխարհային թմրաբիզնեսի նոր սերնդի դիզայներական «Սփայս» անվամբ թմրամիջոցները:

Նմանատիպ նյութեր