211652_close_icon
views-count36824 դիտում article-date 11:07 28-02-2016

«Շումախերական» վթար Երևանում. բախվել են Opel-ն ու BMW-ն. BMW էլ կողաշրջվելով` հայտնվել է այգում. բնակիչների հույսը արագաչափի տեղադրումն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` փետրվարի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում` Մելքումովի փողոցում, բախվել են BMW մակնիշի 98 PN 008 համարանիշի և Opel մակնիշի 83 AA 808 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների` վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Վթարի հետևանքով BMW-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ապառաժ քարերին, հետո հարվածել ծառին և կողաշրջվելով` հայտնվել 69-ամյա Արշալույս Էլոյանի հողամասում: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. էլոյանը ասում էր. «Եթե պոպոքի ծառը չլիներ` մեքենան ընկնում էր իմ վրա: BMW –ի ընթացքը կանխվել է ծառի շնորհիվ»: Օպերատվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 15 հրշեջ-փրկարարական ջոկատը` հրամանատար Արթուր Սիմոնյանի գլխավորությամբ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Կարինե Հարությունյանի գլխավորությամբ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազաբալոնը: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին դասակի աշխատակիցները` ավագ տեսուչ Մինաս Մինասյանի գլխավորությամբ: Մինչ փրկարարների և ճանապարհային ոստիկանների ժամանումը` BMW–ի վարորդը ինքնուրույն դուրս է եկել ավտմեքենայից և դեպքի վայր ժամանած շտապօգնության բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է բժիշկների օգնությունից, քանի որ վթարի հետանքով վնասվածքներ չի ստացել: Տեղում աշխատում են նաև Դավիթաշեն վարչական շրջանի կոմունալ ծառայության աշխատակիցները` բաժնի պետի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՃՈ հետաքննչական բաժին, որեղից ժամանել է ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Օպերատիվորեն ժամանել է նաև «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը: [color=#EF2929]Վթարի վայրի հարևանությամբ բնակվողները արդարացիորեն բարձրաձայնում էին. «Նշված հատվածը երբ քարուքանդ էր` վթարներ չեին լինում, ուրախացանք, որ քաղաքի իշխանությունն ու Դավիթաշենի թաղապետարանը մարդաբոյ փոսերը վերացրեցին ու ողջ ճանապարհը ասֆալտապատեցին: Ցավոք, լավ գործը կիսատ թողեցին, ո'չ գծանշում կա, ո'չ երթևեկության նշաններ են տեղադրվել: Դրա համար էլ օրը մեջ վթարների պակաս չկա: Ճիշտ կանեն, արագաչափ տեղադրեն, ինչից հետո վստահ ենք, որ կարոտ կմնանք վթարներին»: [/color] Բնակիչները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի միջոցով դիմում են պատկան մարմիններին, որպեսզի կատարեն գծանշումներ, տեղադրեն երթևեկությունը կարգավորող նշաններ և արագաչափ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 86+
86+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր