38823 դիտում
16:22 18-10-2016
Շումախերական վթար Աշտարակում. աղբատար ավտոմեքենան տապալել է գազատարն ու կողաշրջվելով հայտնվել հողամասում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգսի փողոցում ГАЗ 53 մակնիշի 285 ԼՏ 23 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել գազատարին և կողաշրջվելով հայտնվել բնակչի հողամասում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնք տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արագածոտնի մարզային գազի վթարային ծառայության աշխատակիցները՝ ծառայության պետ Սմբատ Մաղաքյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրում են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից դեպքի վայր պետք է ժամանի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու։
Տեղում աշխատում են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ խումբը՝ խմբի պետ Հարություն Գյուրունյանի գլխավորությամբ։ Այս պահին փրկարարները տեղանքում ՃՈ աշխատակիցների հետ հսկողություն են իրականացնում, քանի որ կա գազի արտահոսք։
Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հիվանդանոց են տեղափոխվել Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչ, 57-ամյա Աբրահամ Ալեքսանյանը և 43-ամյա Գառնիկ Գևորգյանը։ Պարզվում է՝ ով է եղել վարորդը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+