Փրկարարներն օգնել են վատառողջ բնակչին 3-րդ հարկ բարձրանալ
Նոյեմբերի 8-ին, ժամը 13.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վահրամ Փափազյան փողոցի թիվ 13 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին 3-րդ հարկ բարձրացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Է. Շ.-ին (1939 թ. ծնված) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Նոյեմբերի 8-ին, ժամը 13.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 31ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը ընկել է և չի կարողանում մոտենալ ու բացել բնակարանի դուռը. դուռ բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. միջանցքի հատակին անօգնական ընկած հայտնաբերել են Վ. Գ.-ին 1938 թ. ծնված, ում մոտեցրել են անկողնուն: