11715 դիտում
12:21 27-02-2016
Ո՞ր հայ կին պատգամավորն է, որ մեքենա գնելու հնարավորություն ունենալով հանդերձ՝ ոտքով կամ մետրոյով է ԱԺ գնում, ինչո՞ւ է այդ քայլին դիմել, ինչո՞ւ է վարորդը իրեն վատ զգացել, ի՞նչ է փնտրում քաղաքում եւ ավելին
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, թեեւ ավտոմեքենա ունենալու հնարավորություն ունի, բայց նախընտրում է ոտքով քայլել կամ մետրոյով երթեւեկել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԲՀԿ նախագահը:
«Երբեւէ մեքենա վարելու ցանկություն չեմ ունեցել: Դա ինձ չի հրապուրել ոչ մի տարիքում: Թեեւ կարող եմ միջին հնարավորություններով մեքենա գնել: Նաեւ վախեր չունեմ ո՛չ մեքենա, ո՛չ օդանավ նստելուց»,- նշեց ԱԺ պատգամավորը:
Տանն էլ անձնական ավտոմեքենա չունեն: Ամուսնու՝ Սամվել Մկրտչյանի ավտոմեքենան իր որդին է վարում: Նաիրա Զոհրաբյանը, ով նաեւ ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահն է, ունի ծառայողական մեքենա, սակայն նախընտրում է ԱԺ՝ աշխատանքի գնալ կամ ոտքով կամ մետրոյով:
«Բնակվում եմ Աբովյան փողոցում եւ ԱԺ գնալը ոտքով մոտ 17 րոպե է: Հաճախ նաեւ մետրոյից եմ օգտվում՝ Երիտասարդականից նստում եմ եւ անմիջապես Բաղրամյանում իջնում: Ինձ դա շատ ավելի հաճելի է, հատկապես, երբ մետրոյում հաճախ ցուցահանդեսներ են լինում: Ավելին, ԱԺ-ից օրվա երկրորդ կեսին կամ աշխատանքային օրվա ավարտին ոտքով իջնում եմ կուսակցության գրասենյակ՝ Ալավերդյան փողոց:
Նրա խոսքով, ինքը շատ է սիրում քայլել եւ օրվա ընթացքում առնվազն 1-2 ժամ պետք է քայլի՝ դա իր հոբբիներից մեկն է: «Դա նաեւ հնարավորություն է ինքդ քո մտքերի հետ լինելու, քո մեջ հարցեր քննարկելու: Բայց սիրում եմ մենակ քայլել, չեմ սիրում, երբ ինձ ընկերակցում են: Եթե ինչ-որ մեկն էլ փորձում է ուղեկցել, անկեղծ ասած, դա ինձ սկսում է նյարդայնացնել: Բայց մինչեւ տեղ հասնելը նաեւ մի քանի տասնյակ մարդկանց հետ եմ շփվում: Մարդիկ մոտենում են, ողջունում կամ իրենց հարցերով դիմում: Մեր տան դիմաց Մարիամ Աստվածածնի հին մատուռն է եւ Սուրբ Աննա եկեղեցին: Եկեղեցի այցելելիս եւս չի եղել օր, երբ մարդիկ չմոտենան իրենց հարցերով եւ խնդիրներով: Դե, դժգոհում են սոցիալական վիճակից, գործազրկությունից»,- ավելացրեց մեր զրուցակիցը:
Ի դեպ, Ն. Զոհրաբյանի վարորդը սկզբնական շրջանում վատ է զգացել. կարծել է՝ իր անձով է պայմանավորված, որ ԱԺ պատգամավորը հաճախ չի օգտվում իր ծառայողական մեքենայից, բայց հետաքրքրվելով պարզել է, որ խնդիրն ինքը չէ, պարզապես տիկին Զոհրաբյանը ոտքով քայլել սիրում է:
Պատգամավորն անկեղծացավ, որ օրվա մեջ այդքան քայլելով իր՝ ամբողջ օրվա կուտակած հոգնածությունը, ԱԺ-ի բացասական, քաղաքական անառողջ մթնոլորտը դուրս է հանում. «Քայլելը ներքին մեդիտացիայի մի պրոցես է: Օրինակ, հիմա էլ շաբաթ օրը, քանի որ անհամեմատ թեթեւ գրաֆիկով է, մեր տանից ոտքով գնալու եմ Գնունու շուկա՝ դռան փական գնելու»:
Իսկ ավտոմեքենա վարողներին էլ Նաիրա Զոհրաբյանը խորհուրդ տվեց շատ հաճախ ոտքով քայլել, որովհետեւ աշխարհը մեքենայի պատուհանից այլ է՝ ոտքով քայլելով՝ այլ:
«Կրկնում եմ՝ հաճախ իջե՛ք մեքենայից, մի՛ կառչեք մեքենայի նստատեղին, որովհետեւ դուք կորցնում եք շատ հետաքրքիր մի աշխարհ, որը մեքենայի մգեցված եւ ոչ մգեցված պատուհանից այլ տեսք ունի»,- ավելացրեց ԱԺ պատգամավորը:
Նաեւ ընդգծեց, որ մի պաստառ կա, որի իմաստը շատ է գնահատում: Բացի այդ, նաեւ իր ամուսինն է շատ գնահատել այդ պաստառի իմաստը եւ մանրամասնեց, թե որ պաստառի մասին է խոսքը. «Այդ պաստառի վրա գրված է, որ տանը քեզ սպասող կա: Բոլորը ղեկին նստելուց առաջ միշտ պետք է հիշեն, որ տանը իրենց սպասող կա»:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, ամեն դեպքում, Նաիրա Զոհրաբյանին ցանկանում է շքեղ մեքենա եւ անփորձանք երթեւեկություն, ինչպես նաեւ, որ ոտքով շրջելիս ավելի շքեղ կողմից բացահայտի մեր մայրաքաղաքը եւ ավելի ուրախ կողմից՝ մեր հայրենակիցներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
799 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
664 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
457 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը