19307 դիտում
13:38 06-02-2016
ԱԺ պատգամավոր, Աղվան Հովսեփյանի եղբայր Ռուբեն Հովսեփյանը ումից ինչ ավտոմեքենա է նվեր ստացել, ինչու մեքենաներ ունենալով հանդերձ՝ մեքենա չի վարում եւ ավելին
ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայր, ԱԺ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանը թեեւ 3 ավտոմեքենա ունի, բայց ինքը մեքենա չի վարում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Հավսեփյանը:
Նա նշեց, որ մեքենա չվարելու հանգամանքը պայմանավորված չէ վախերով, այլ պարզապես սեր չունի եւ օգտվում է վարորդի ծառայությունից. այդպես իրեն ավելի հանգիստ է զգում:
Նա մեքենաների հանդեպ այնքան անտարբեր է, որ անգամ համարանիշները մանրամասներոն չէր հիշում: «Այս պահին Corolla մակնիշի մեքենայից եմ օգտվում, թիվը չեմ հիշում, բայց կարծեմ 22 հազար դոլարով ենք ձեռք բերել: Թանկարժեք մեքենա էլ ունեմ՝ Toyota Land Cruiser: Դա էլ, կարծեմ, 60 հազար դոլարով էր: Տղաս էլ Toyota Camry է վարում»,- ասաց ԱԺ պատգամավորը:
Իսկ առաջին ավտոմեքենան «24-10» է եղել, որը ծնողներից ստացված նվեր էր:
«Պատահում է, որ ավտոտեսուչները կանգնեցնում են: Բայց շատ լավ իրարից բաժանվում ենք»,- ավելացրեց Ռ. Հովսեփյանը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին մնում է նրա ընտանիքին ցանկանալ էլ ավելի թանկարժեք ավտոմեքենաներ եւ անփորձանք երթեւեկություն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
991 դիտում
19:36 21-01-2025
Դադարեցվել է «ՌԱԴԻՈ 107 ՖՄ» ընկերության լիցենզիայի գործողությունը. ՀՌՀ
631 դիտում
19:24 21-01-2025
Երևանում դիտվում է փոշու կոնցենտրացիայի նվազման տենդենց
928 դիտում
19:12 21-01-2025
Կայացել է Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը