211652_close_icon
views-count6268 դիտում article-date 11:16 20-06-2015

Որ վթարից հետո է ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը սկսել ավելի քիչ մեքենա վարել, ինչ մեքենա ունի, որը հայրական տան բակում է և որով երբեմն լողափ է գնում և ավելին

ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանը 2001 թվականի արտադրության BMW X5 մակնիշի ավտոմեքենա է վարում, սակայն ինչ-ինչ պատճառներով՝ ոչ Հայաստանում, իսկ Հայաստանում՝ որպես ԱԺ գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ, օգտվում է ծառայողական՝ Toyota Camry մակնիշի ավտոմեքենայից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տ. Վարդապետյանը: Նշեց, որ տարիներ առաջ խոշոր ավտովթարի է ենթարկվել, ինչից հետո ինքն ավելի քիչ է ավտոմեքենա վարում, չնայած ասաց, որ վթարի օրը ղեկին իր եղբորորդին է եղել: Պատգամավորի խոսքով՝ Հայաստանում հիմնականում ավտոմեքենան իր վարորդն է վարում, սակայն հիմա, երբ արձակուրդներին մեկնի Ջավախք, կարող է իրեն թույլ տալ վարել ավտոմեքենա, այն է՝ 4 օրով գնալ Քոբուլեթի և վերադառնալ Հայաստան: Ի դեպ, ավելացրեց, որ իր BMW X5-ը գնել է պատգամավոր ընտրվելուց մոտ 5 ամիս առաջ՝ շուրջ 10 հազար ԱՄՆ դոլարով: Իսկ առաջին ավտոմեքենան եղել է «06»: Այն հիմա կայանված է Ջավախքի իր հորական տան բակում: «Սովետի ժամանակ էր դեռ: Հայրս հերթագրված էր: 1990 թվականին հերթը հասավ, գնեց և այդ մեքենան նվիրեց ինձ»,-հիշեց պատգամավորը: Հարցին, թե ինչ ավտոմեքենա է երազում ունենալ, պատասխանեց, որ մեքենան ընդամենը փոխադրամիջոց է իր համար, հետևաբար, ավտոմեքենաների հետ կապված երազանքներ չունի: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մաղթում է Տաճատ Վարդապետյանին անփորձանք երթևեկություն և անկախ նրա ցանկությունից՝ էլ ավելի լավ ավտոմեքենաներ:

Նմանատիպ նյութեր