Լուկաշենկոն դիմելով ՌԴ նախագահին` նրան շփոթել է Դմիտրի Մեդվեդևի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ նրան շփոթել է վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ։
Ինչպես տեղեկացնում է RBC-ն, միջադեպը տեղի է ունեցել Դաշնակից պետությունների խորհրդի նիստի ընթացքում, որտեղ Լուկաշենկոն, դիմելով ՌԴ նախագահին, նրան շփոթել է կառավարության ղեկավարի` Դմիտրի Մեդվեդևի հետ:
«Հարգելի Դմիտրի Անատոլիևիչ»,-ասել է Լուկաշենկոն, ապա անմիջապես ուղղել,- «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրովիչ, հարգելի Դմիտրի Անատոլևիչ»,- խոսքը վերսկսել է Լուկաշենկոն։
«Ճիշտ է, փողերն ամբողջությամբ այնտեղ են»,- կատակել է Պուտինը՝ գլխով ցույց տալով Մեդվեդևին` նկատի ունենալով այն փաստը, որ բյուջեի ֆինանսավորմամբ զբաղվում է հենց ՌԴ կառավարությունը։