Սիրիայի հրադադարը Թուրքիային չի վերաբերում. Դավութօղլու
Սիրիայում հրադադարի սահմանումը Թուրքիայի համար էական նշանակություն չունի, եթե իր անվտանգությանը ինչ-որ բան սպառնա, հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով Քոնիա նահանգում հանդիպել է լրագրողների հետ, փոխանցում է Ria Novosti-ն:
Հիշեցնեն, որ փետրվարի 27-ից Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարության համաձայն՝ Սիրիայում հրադադար է սահմանվելու կառավարական զորքերի ու ընդդիմության զինված խմբավորումների միջև, իսկ «Իսլամական պետություն», «Ջեբհաթ ան-Նուսրա» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարը շարունակվելու է: