ԻՊ-ը ռումբեր է պատրաստում աշխարհի 20 երկրների արտադրանքից. զեկույց
Conflict Armament Research միջազգային կազմակերպությունը [url=http://www.conflictarm.com/wp-content/uploads/2016/02/Tracing_The_Supply_of_Components_Used_in_Islamic_State_IEDs.pdf]զեկույց [/url]է հրապարակել, համաձայն որի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը պայթուցիկ սարքեր է արտադրում, որոնց բաղադրիչները աշխարհի 20 երկրների շուրջ 51 ընկերությունների արտադրանք են:
Հետազոտությունը կատարվել է վերջին 20 ամիսներին (2014 թ-ի հուլիս ամսից մինչև 2016 թ-ի փետրվարը), իսկ դրա հիմնական պատճառը Իրաքի Քըրքուքի, Մոսուլի և Թիքրիթի, ինչպես նաև Սիրիայի Քոբուլի շրջաններում հայտնաբերված պայթուցիկների բաղադրիչներն են եղել, որոնք կասկած են առաջացրել:
Ըստ տվյալների՝ ինքնաշեն ռումբերի բաղադրիչների հիմնական մատակարարը Թուրքիան է: Ահաբեկիչների մոտ հայտնաբերվել է 13 ընկերությունների արտադրանք, սակայն նշված ընկերություններից 8-ը միայն միջնորդներ են, որոնք վերավաճառում են դրանք այլ երկրներին: Թուրքիայից հետո գալիս է Հնդկաստանը (8 բաղադրիչ), այնուհետև՝ Արաբական Միացյալ Էմիրությունները (7), Իրաքը (5), Ճապոնիան (2) և Չինաստանը (2):
Բացի այդ, 1-ական բաղադրիչներ ներկայացնում են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Իրանը, Բրազիլիան, Ռումինիան, Բելգիան, Նիդերլանդները, Լիբիան, Ավստրիան, Չեխիան, Շվեյցարիան, Ֆինլանդիան, Եմենը և Վիետնամը: