211652_close_icon
views-count24746 դիտում article-date 21:20 03-11-2017

Սերժ Թանկյանը կոչ է արել հայերին հեռու մնալ ԳՄՕ «հսկա» Monsanto ընկերության արտադրանքից

Աշխարհահռչակ հայազգի ռոքեր, «System Of a Down» ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանն իր [url=https://web.facebook.com/SerjTankian/?hc_ref=ARSZAWzJdXQGFidvadvI2Wpf55w8zTP5r14mKvJTqSjEeNO3z6mQz0dSxIpFW2iXmCQ&fref=gs&dti=333420850018309&hc_location=group&_rdc=1&_rdr]ֆեյսբուքյան էջում[/url] գրառում է արել՝ կոչ անելով Հայաստանին ու դրա բնակիչներին հեռու մնալ գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմների արտադրական ոլորտի «հսկա» հանդիսացող Monsanto ընկերության արտադրանքից: Հայտնի է, որ ընկերությունը բույսերի բիոտեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային առաջատարն է: Այն արտադրում է գյուղատնտեսական նշանակության ապրանքներ՝ եգիպտացորենի, սոյայի, բամբակի՝ գենետիկորեն մոդիֆիկացված սերմեր, դուստ թունաքիմիկատներ, ինչպես նաև աշխարհում ամենատարածված հերբիցիդը՝ «Ռաունդափը»-ը: Թանկյանի խոսքով՝ կան բազմաթիվ ապացույցներ առ այն, որ Monsanto-ի հեղուկացիրները թունավորում են շրջակա միջավայրը՝ ոչնչացնելով մեղուներին: «Նրանց՝ գենետիկորեն ձևափոխված արտադրանքը վերջ է տալիս մաքուր, օրգանական սննդին: Դրանք վնասակար են ձեր առողջության համար ու ահավոր համ ունեն: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայում Monsanto-ն իր գործելաոճի համար հայտնի է որպես «չարիքի կորպորացիա»: Երբ ես այստեղ եմ՝ Հայաստանում, կծում եմ խնձորն ու զգում, որ այն մաքուր է, խրթխրթան ու համեղ: Խնդրում եմ, թույլ տվեք, որպեսզի դա այդպես էլ մնա: Monsanto-ի պատճառով ես այսպիսի խնձորներ չեմ կարողանում գտնել ԱՄՆ-ում»,-գրել է Թանկյանը: Ռոքերը նաև խնդրել է տարածել իր կոչը: Հայտնի է, որ նոյեմբերի 1-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կազմակերպել է Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին ուղղված բիզնես համաժողով, որի նպատակն էր գործարար կապեր ստեղծել այդ ոլորտում ներկայացված հայկական և ամերիկյան Valmont, Monsanto ընկերությունների միջև: Նշվում է, որ համաժողովին ներկա են եղել Valmont-ի ու Monsanto-ի ներկայացուցիչները, որոնք ցույց են տվել իրենց արտադրանք ու պատմել մատուցվող ծառայությունների մասին: Բացի այդ, նրանք հետաքրքրվել են Հայաստանում բիզնես ծավալելու հնարավությունների մասին:

Նմանատիպ նյութեր