38-ամյա Հայկն իրեն հակաճառելու համար կյանքին վտանգ սպառնացող հարված է հասցրել 10-ամյա որդուն
38-ամյա Հայկ Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր տան ննջասենյակում, մահճակալին պառկած վիճակում անչափահաս որդու`10-ամյա Արտյոմ Կիրակոսյանի կողմից իրեն հակաճառելու հետ կապված՝ աջ ոտքով մեկ անգամ դիտավորությամբ հարվածել է իր մահճակալի վրա նստած Ա. Կիրակոսյանի որովայնի ձախակողմյան հատվածին և նրա առողջությանը լյարդի ձախ բլթի և ճարպոնի պատռվածքների, ներքին արյունահոսության ձևով պատճառել կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով։ Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։