699 դիտում
18:40 23-02-2016
Արցախի ժողովուրդը պետք է ինքը լինի իր ճակատագրի դարբինը. Շարմազանով
Հարգելի խորհրդարան,
Սահմանադրական բարեփոխումներից հետո մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքը թեւակոխեց նոր փուլ: Մենք ապրում ենք այլեւս նոր իրողության պայմաններում, որն ունի իր պահանջները եւ մարտահրավերները: Ելնելով այդ պահանջներից՝ աստիճանաբար ձեւավորվելու է նոր քաղաքական օրակարգ: Այդ իմաստով կարեւոր իրադարձություն էր փետրվարի 12-ին Հանրապետության Նախագահի ծրագրային ելույթը: Դա պետության առաջնորդի հայեցակարգային ելույթ էր, որը կետ առ կետ անդրադառնում էր մարտահրավերներին եւ ինչու չէ նաեւ մեր բացթողումներին:
Հստակ էր ազդակը, որ Հանրապետության ղեկավարը, Հանրապետականը հասարակական քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում տեսնում է փոփոխությունների անհրաժեշտություն: Կարեւորվեց բարեփոխումների անցկացման ոչ թե ռեվոլյուցիոն, այլ էվոլյուցիոն ճանապարհը, ինչպես դա արել են մեր օրերի զարգացած, ժողովրդավարական երկրները: Հստակ է, որ ժողովրդավարական ազատությունները, ինչպես նաեւ բազմակարծությունն այլընտրանք չունեն:
Ակնհայտ է, որ նոր քաղաքական օրակարգի պայմաններում շեշտակիորեն բարձրանալու է կուսակցությունների դերն ու նշանակությունը: Այն դրական երեւույթ է քաղաքական մշակույթի ամրապնդման ուղղությամբ, քանի որ առաջին պլան կմղվի ոչ թե ներանձնային, այլ ծրագրային եւ գաղափարական պայքարը: Մենք մերժում ենք անձերի միջեւ պայքարը, փոխարենը կողմնակից ենք ազատ, հրապարակային բանավեճերին, որի արդյունքում մեր հասարակությունը հնարավորություն կունենա հստակ պատկերացում կազմելու յուրաքանչյուր կուսակցության գործունեության եւ գաղափարների մասին:
Հարգելի խորհրդարան,
Իշխանությունը եւ Հանրապետականը եւս մեկ անգամ հստակ նշեցին, որ արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական անկյունաքարը ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Այսինքն՝ Արցախի ժողովուրդը պետք է ինքը լինի իր ճակատագրի դարբինը: Այլ լուծումներ չկան եւ չեն կարող լինել:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
17:09 27-12-2017
Նպատակը Արցախի ժողովրդի կողմից իր վերջնական ճակատագրի որոշումն է. Էդուարդ Շարմազանով
Այս բաժնից
1624 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am
1483 դիտում
22:20 31-01-2025
Մինչ ընդդիմադիր հռչակած ծակ պրոֆեսորները գուժում էին ճգնաժամի մասին, պարզվեց՝ ՏԱՑ-ը աճել է. Պապոյան