1616 դիտում
19:36 22-02-2016
Խմելու ջրի վարձակալի նախաորակավորման մրցույթը բացված է
Փետրվարի 22-ին տեղի ունեցավ ՀՀԳՆՋՏՊԿ-ՄԵԾՁԲ-N15/1 ծածկագրով նախաորակավորման ընթացակարգի (մրցակցային
երկխոսության) բացման նիստը:
Ինչպես հայտնի է՝ ներկայումս խմելու ջրի ոլորտում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ են մատուցում 5
մասնագիտացված ընկերություններ` «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և
«Նոր Ակունք» ՓԲԸ - ները:
Որպես մրցույթի կողմ՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեն ստեղծել է նախաորակավորման մրցույթի գնահատող
հանձնաժողով՝ ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանի նախագահությամբ:
Այսօր ժամը 10.30-ին ավարտվել է հայտերի ներկայացման ժամկետը և հանձնաժողովը բացեց հայտերն ու կատարեց
ներկայացված փաստաթղթերի գրանցում:
Մրցույթին հայտեր էին ներկայացրել «ՍԱՈՒՐ ՍԱՍ», «Վեոլա Օ Կոմպանի Ժեներալ Դեզ Օ» ԿԲԸ, «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ,
Դեկոն ինտերնացիոնալ, ՋիԷմբի Էյջ, Կոնսուլակվա Համբուրգ եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ և Եվրավասել Աուֆբեղայթունգսունդ Էնթզորգունգս ՋիԷմբիԷյչ» կոնսորցիումը և «ԱԿԵԱ ՍպԱ» ընկերությունները:
Հանձնաժողովը ստուգեց ներկայացված փաստաթղթերն ու արձանագրեց դրանց ամբողջականությունը:
Բացման արարողությանը մասնակցում էին նաև հայտատու ընկերությունների ներկայացուցիչներ:
Գնահատող հանձնաժողովի խնդիրն է առաջիկա շաբաթվա ընթացքում կատարել ընկերությունների՝ մրցույթին համապատասխանության գնահատում և հայտողների կազմը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը:
[color=#CC0000]
ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե[/color]
Նմանատիպ նյութեր
1288 դիտում
17:50 15-06-2016
Խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումն ավարտվեց
Այս բաժնից
742 դիտում
14:21 27-01-2025
Անկարայում քննարկվել է ՀՀ-Թուրքիա կարգավորումը, սահմանային անցակետի բացումը
508 դիտում
13:57 27-01-2025
ՆԳ նախարարն ընդունել է Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանին