1222 դիտում
17:50 15-06-2016
Խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումն ավարտվեց
Հունիսի 15-ին՝ ժամը 14.00-ին, ավարտվեց ՀՀ խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումը: Սահմանված վերջնաժամկետին ընդառաջ՝ պատշաճ մրցութային փաթեթներ էին ներկայացրել նախաորակավորման փուլ անցած երկու ընկերություններ՝ «Էյ-ի-Ջի Սերվիս» ՍՊԸ, «Դեկոն Ինտերնացիոնալ», « ՋիԷմբի Էյչ», «ԿՈՆՍՈՒԼԱԿՎԱ Համբուրգ Եղաթունգսգեզելշաֆթ ԷմբիԷյչ», «ԵՎՐԱՎԱՍԵՐ» կոնսորցիումը և «ՎԵՈԼԻԱ Օ – ԿՈՄՊԱՆԻԱ ԺԵՆԵՐԱԼ ԴԵԶ Օ ԿԲԸ» ընկերությունները:
ՀՀ ԳՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեում հայտերի ընդունման և գույքագրման ժամանակ կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը հյուրերին ներկայացրեց գնահատման գործընթացը:
«Մենք պլանավորում ենք 15 - 20 օրվա ընթացքում իրականացնել հայտերի տեխնիկական առաջարկների գնահատում: Գնահատման երկրորդ փուլ կանցնեն տեխնիկական առաջարկի համար նախատեսված 100 միավորից նվազագույնը 75 միավոր վաստակած հայտատուները: Դրան կհաջորդի ֆինանսական առաջարկների բացումը:
Այդ մասին ձեզ կտեղեկացվի նախապես, որպեսզի ձեր ներկայացուցիչները ներկա լինեն ֆինասական հայտերի բացման արարողությանը ևս»,- ասաց Ա. Հարությունյանը:
Ըստ ընթացակարգի՝ ֆինանսական առաջարկների գնահատման համար նույնպես նախատեսվում է 15-20 օր ժամանակ: Այդ փուլի ավարտից հետո ՋՏՊԿ-ի գնահատող հանձնաժողովը կճանաչի մրցույթում հաղթած ընկերություն, որի հետ, ըստ անհարժեշտության, կվարվեն պայմանագրի վերաբերյալ բանակցությունները:
Նշենք, որ պետական-մասնավոր գործընկերության շրջանակներում խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի նախաորակավորման փուլում ՋՏՊԿ-ի գնահատող հանձնաժողովի կողմից որակավորվել էր 4 ընկերություն: 2016 թ. մարտի 31-ին դրանց ուղարկվել էր մրցութային փաստաթղթերը: Մրցույթի պատշաճ կազմակերպման նպատակով ՋՏՊԿ-ն խորհրդատվական ընկերության միջոցով կազմակերպել է նախամրցութային հանդիպում, կոմիտեում բացվել է տեղեկությունների սենյակ, ժամանակին տրամադրվել են անհրաժեշտ պարզաբանումներ, տարածքներ այցելելու թույլտվություն:
Հանդիպման ավարտին հայտատու ընկերությունների կողմից ներկայացված Ֆինանսական առաջարկների ծրարները տեղադրվեցին համապատասխան պահոցում, որն ի պահ է տրվելու «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում: Այս ընթացակարգը վերահսկվեց և արձանագրվեց հայտատու ընկերությունների ներկայացուցիչների կողմից:
Ա. Հարությունյանը նշեց, որ գնման ընթացակարգի արդյունքները և կնքվելիք պայմանագրի նախագիծը կներկայացվեն ՀՀ կառավարության հաստատմանը:
Նմանատիպ նյութեր
1541 դիտում
19:36 22-02-2016
Խմելու ջրի վարձակալի նախաորակավորման մրցույթը բացված է
1615 դիտում
18:25 31-05-2019
Տոկիո-2020-ի տոմսերի վաճառքի առաջին փուլի հայտերի ընդունումն ավարտվել է
1528 դիտում
21:26 11-02-2015
Գեղարքունիքի համայնքներում կբարելավվեն խմելու ջրի մատակարարման համակարգերը
Այս բաժնից
475 դիտում
16:27 05-11-2024
Գույքահարկն ու «կարմիր գծերը» թանկացրել են. թող այդ փողն ուղղեն տրանսպորտին եւ չթանկացնեն. Մարության
481 դիտում
16:10 05-11-2024
Մենք արել և անում ենք ամեն ինչ հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Պուտին