211652_close_icon
views-count3630 դիտում article-date 21:02 20-02-2016

Գերմանիա. «Բավարիան» կամային հաղթանակ տարավ, Լևանդովսկին` յուրօրինակ ռեկորդի հեղինակ. տեսանյութ

Գերմանիայի Բունդեսլիգայի 22-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» սեփական հարկի տակ 3:1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Դարմշտադտի» նկատմամբ: Թեպետ «Բավարիան» մեծ առավելություն ուներ խաղասկզբից, սակայն 26-րդ րոպեին հաշիվը անսպասելիորեն բացեցին հյուրերը: 2-րդ խաղակեսում մյունխենցիները արդեն լրջորեն անցան գործի և շատ արագ Մյուլերը հավասարեցրեց հաշիվը, ապա գերազանց հարվածով առաջ մղեց թիմին: Բնականաբար, առանց գոլի չհեռացավ վերջին շրջանում ֆանտաստիկ մարզավիճակ ձեռք բերած լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, որի խփած գոլն էլ վերջակետը դրեց խաղում: Լևանդովսկին իր գոլերի քանակը հասցրեց 22-ի և գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Ընդ որում, Լևոնդովսկին յուրօրինակ ռեկորդի հեղինակ դարձավ. այս մրցաշրջանում նա գրավել է Բունդեսլիգայի բոլոր թիմերի դարպասները: Այս հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 59 միավոր և 11 միավորով առաջ է Դորտմունդի «Բորուսիայից», որը մեկ խաղ պակաս է անցկացրել: [b]Գերմանիայի առաջնություն, 22-րդ տուր [/b]«Բավարիա» - «Դարմշտադտ»՝ 3:1 Թոմաս Մյուլեր, 46, 71, Ռոբերտ Լևանդովսկի, 84 – Սանդրո Վագներ, 26
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր