Գերմանիայի Բունդեսլիգա. «Բորուսիան» կամային հաղթանակ տարավ, Մխիթարյանը՝ գոլի հեղինակ. տեսանյութ
Գերմանիայի Բունդեսլիգայի 16-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին»:
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեցին հյուրերը՝ հեռահար հարվածով աչքի ընկավ Ալեքս Մայերը: 24-րդ րոպեին Մխիթարյանը հավասարեցրեց հաշիվը:
44-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Գրադեցկին հեռացվեց խաղադաշտից և 2-րդ խաղակեսում «Բորուսիան» հեշտությամբ իրացրեց իր առավելությունը, 3 անպատասխան գնդակ խփելով մրցակցի դարպասը:
«Բորուսիան» հաղթեց 4:1 հաշվով և նորից վերականգնեց 5 միավորի տարբերությունը «Բավարիայից»՝ վաստակելով 38 միավոր:
Գերմանիայի Բունդեսլիգա, 16-րդ տուր
«Բորուսիա»-«Այնտրախտ»՝ 4:1
Գոլերը՝ Հենրիխ Մխիթարյան, 24, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 47, Մատս Հումելս, 61, Ադրիան Ռամոս, 86 – Ալեքս Մայեր, 6