149665 դիտում
15:21 01-08-2015
Որքան դաժան էր 26-ամյա ծննդկանի և նրա դստեր անդառնալի կորուստը, այնքան էլ դաժան` հետևել հրաժեշտի արարողակարգին. այսօր վերջին հրաժեշտը տվեցին նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 1-ին, Քանաքեռի Սուրբ Հակոբ եկեղեցում վերջին հրաժեշտը տվեցին ողբերգական զոհ դարձած 26-ամյա ծննդկան Մ. Մարգարյանին:
Կնքահայր Գարիկ Աղամիրյանը և մահացածի սկեսրար Էդգար Հարությունյանը [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասում էին, որ հուլիսի 26-ին Մ. Մարգարյանը, ով գտնվում էր հղիության 35-րդ շաբաթում, վատ ինքնազգացողության պատճառով տեղափոխվել էր «Շենգավիթ» բժշկական կենտրոն, որտեղ 2 օր անց ավելի էր սրվել նրա առողջական վիճակը և նրան ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել էին «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ ծննդկանը կեսարյան հատումից հետո [url=https://shamshyan.com/hy/article/2015/07/31/60832/]մահացել էր[/url]:
Նրանք հայտնեցին նաև, որ հուսով են` արդարադատությունը կհաղթի և մեղավորները կստանան իրենց արժանի պատիժը:
Լուսանկարները և տեսանյութը` Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1901 դիտում
11:01 28-04-2015
Մենք այնքան էլ քիչ չենք, որքան կարծում ենք, այնքան էլ մենակ չենք, որքան մեզ էր թվում. ՀԱ