Էրդողանը Մոսկվային մեղադրել է Սիրիայի հյուսիսում քրդերի համար միջանցք ստեղծելու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Սիրիայում Ռուսաստանի և սիրիական բանակի «անմարդկային օպերացիաների» նպատակը Սիրիայի հյուսիսում քուրդ զինյալների համար միջանցք ստեղծելն է, փոխանցում է rosbalt.ru-ն:
Նա նաև մերժել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում Թուրքիայի դաշնակիցների քննադատությունները, որ թուրքական ուժերը ռմբակոծության են ենթարկում Սիրիայի քուրդ զինյալներին: