Ռուսաստանը մեղադրել է ԱՄՆ-ին Սիրիայի նախագահի դեմ պայքարելու նպատակով «սիրիական նոր բանակ» ստեղծելու մեջ
Ամերիկյան կառույցները Սիրիայի Էլ-Հասեքա նահանգում տեղակայված փախստականների ճամբարում «Նոր սիրիական բանակ» են ստեղծում, որի կազմում այն ահաբեկչական խմբավորումների գրոհայիններն են, որոնք այլևս գոյություն չունեն։
Ինպես հաղորդում է Interfax-ը, այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտության ռուսական կենտրոնը։
Ականատեսները հայտնել են կենտրոնին, որ ճամբարում պատրաստված մարտիկներին ամերիկյան ուժերն ուղարկելու են երկրի հարավային մաս՝ Սիրիայի կառավարական ուժերի դեմ պայքարի համար։
Ճամբարը գտնվում է Ջիսր-աշ-Շադդադի քաղաքից 20 կմ դեպի հյուսիս-արևելք։ Այն արդեն կես տարի՝ իր նպատակին է ծառայում։