Թուրքական օդուժը ռմբակոծել է Իրաքի հյուսիսում գտնվող քրդերի զինպահեստները
Թուրքիայի զինված ռազմաօդային ուժերը ռմբակոծել են Իրաքյան Քրդստանի տարածքում գտնվող Քրդական աշխատավորական կուսակցությանը պատկանող զինպահեստները։ Այդ մասին հայտնում է Deutche Welle-ը։
Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբն այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ ռմբակոծվել են Գարա շրջանում գտնվող զինպահեստները, որտեղ նախօրեին մարտեր են ընթացել քուրդ գրոհայինների դեմ։
Հիշեցնենք, որ վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Քրդական ինքնավարությունը անկախության հանրաքվե է անցկացնելու, ինչին, սակայն, դեմ է Բաղդադը։
Այսօրվանից Էրբիլի հետ ավիահաղորդակցությունը դադարեցրել է նաև Իրանը։