Դոնալդ Տուսկը մեղադրել է Մոսկվային` իր հարևանների նկատմամբ «ագրեսիվ և ահաբեկող մարտավարություն» կիրառելու մեջ
Ռիգայում ընթացող «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովի բացմանը Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը մեղադրել է Մոսկվային իր հարևանների նկատմամբ «ագրեսիվ և ահաբեկող մարտավարություն» կիրառելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, Տուսկը նշել է, որ եթե Ռուսաստանը լիներ առավել մեղմ, հմայիչ, հրապուրիչ, հնարավոր է, ստիպված չէր լինի իր թերությունները փոխհատուցել հարևանների նկատմամբ ապակառուցողական, ագրեսիվ և ահաբեկող մարտավարությամբ: