Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտի ՈՒսանողական խորհրդի կողմից իրականացվեց «Այց Գավառի Մանկատուն».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ֆիզիկական Կուլտուրայի Հայկական Պետական Ինստիտուտի ՈՒսանողական խորհրդի կողմից իրականացվեց «Այց Գավառի Մանկատուն» ծրագիրը:
Մանկատուն այցելեցին ՖԿՀՊԻ-ի շուրջ 30 ուսանողներ երեխաներին տանելով նվերներ, քաղցրավենիք, գրենական պիտույքներ, զարգացնող խաղեր , սպորտային պարագաներ, մանկատան առօրյային և կենցաղին առնչվող իրեր, որոնց միջոցով մանկատան երեխաները կկարողանան ավելի բովանդակալից դարձնել իրենց առօրյան:
Ուսանողական խորհուրդը և Գավառի մանկատան ողջ կոլեկտիվը տնօրեն Կ.Նալբանդյանի գլխավորությամբ հատուկ շնորհակալություն է հայտնում ՖԿՀՊԻ-ի կառավարման խորհրդի նախագահ Արսեն Քարամյանին, ռեկտոր Վ. Առաքելյանին և Հայաստանի երիտասարդական հիմանդրամին միջոցառումն իրականացնելու համար :
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի