211652_close_icon
views-count5967 դիտում article-date 13:23 29-10-2017

Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ինստիտուտի հանդբոլիստները հաղթեցին ուսանողական առաջնությունում

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի մարզասրահում կայացավ հոկտեմբերի 23-ին մեկնարկած ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերի ծրագրով տղաների հանդբոլի մրցաշարի եզրափակիչ փուլը: Հաղթողի գավաթի համար մրցում էին Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) և Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի (ՎՊՀ) տղաների թիմերը: Թեժ պայքարից հետո հաղթող ճանաչվեց ՀՖԿՍՊԻ-ի թիմը, իսկ ՎՊՀ-ն համապատասխանաբար զբաղեցրեց երկրորդ տեղը, բրոնզե մեդալները բաժին հասան Պոլիտեխնիկական համալսարանի տղաներին։ Առաջնությանը մասնակցում էին 5 բուհերի թիմեր՝ ՎՊՀ, ՀՊՏՀ, ՀՖԿՍՊԻ, ՀԱՊՀ և ԵՊՀ (յուրաքանչյուրում 13-15 մասնակից): Խաղի ավարտից հետո տեղի ունեցավ պարգևատրման արարողություն. երրորդ և երկրորդ տեղը զբաղեցրած թիմերը ստացան պատվոգիր և մեդալներ, իսկ առաջինը`նաև գավաթ: Պարգևատրում կատարեց ՀՀ հանդբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, ՀՖԿՍՊԻ մարզախաղերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր՝ Հարություն Մելքոնյանը: Տեղեկացնենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան մրցաշարի կազմակերպման համար սերտորեն համագործակցում է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի հետ։ Խաղերի նպատակն է նպաստել ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում համալսարանական սպորտի զարգացմանը և ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի քարոզմանը։ Նշենք, որ ՀՀ 18-րդ ուսանողական մարզական խաղերը իրականություն են դարձել ՀՀ ԿԳՆ-ի և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցության արդյունքում: [b]Խաղերի գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր