ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել Հալեպի ուղղությամբ ռմբակոծություննները
Վաշինգտոնը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին վերջ տալ սիրիական Հալեպ քաղաքի ուղղությամբ իրականացվող ռմբակոծությունները, որոնց թիրախում հայտնվում են քրդերն ու սիրիացիները:
«Մենք անհանգստացած ենք Հալեպից դեպի հյուսիս ընկած հատվածում ստեղծված իրավիճակով: Այժմ մենք փորձում ենք ստեղծված լարվածությունը բոլոր կողմերից թուլացնել»,- հայտնել է պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբիին:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/02/14/77043/]Հիշեցնենք[/url], որ Թուրքիայի օդուժը շարունակում է հարվածներ հասցնել սիրիական բանակի դիրքերին` Լաթակիայի հյուսիս-արևմտյան հատվածում:
Քրդական ինքնապաշտպանական ուժերի ներկայացուցիչները հայտնել էին, որ թուրքական զինուժը հրետանիով կրակ է բացել նաև Սիրիայի Հալեպ նահանգի ռազմաբազայի ուղղությամբ: