ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել հորատումը Կիպրոսի տարածքային ջրերում
ԱՄՆ-ն Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողությունները «սադրիչ քայլ» է համարում և Անկարային կոչ է անում հորատումը դադարեցնել, հայտարարել է Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, փոխանցում է [url=https://ria.ru/20190710/1556367669.html]ria.ru[/url]-ն:
Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որտեղ գազի հանքավայրեր են հայտնաբերվել, գտնվում են 2 թուրքական հորատման կայանքներ՝ «Ֆաթիհը» և «Յավուզը»: «Յավուզ» նավը շրջան է եկել երեքշաբթի: Հունաստանն ու Կիպրոսը սա սադրանք են համարում:
Օրտագուսի խոսքով՝ ԱՄՆ-ն «խորապես մտահոգված» է Կիպրոսի տարածքային ջրերում Թուրքիայի գործողություններով: «Այս սադրիչ քայլը կմեծացնի տարածաշրջանում լարվածությունը: Մենք Թուրքիայի իշխանություններին կոչ ենք անում այդ գործողությունները դադարեցնել»,- նշված է տարածված հայտարարության մեջ:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ նավթային ու գազային պաշարները պետք է «հավասար բաժանվեն երկու հանրույթների միջև»: