5550 դիտում
10:56 18-10-2020
ANCA-ն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել ռազմական սարքավորումների վաճառքը Թուրքիային
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական-ռազմական հարցերով օգնական Քլարկ Քուփերին կոչ է արել դադարեցնել անօդաչու թռչող սարքերի և այլ ռազմական սարքավորումների, տեխնոլոգիաների վաճառքը Թուրքիային` Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում ակտիվ մասնակցության համար: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ հանձնախմբից:
Նամակում մասնավորապես կոչ է արվում անմիջապես դադարեցնել Թուրքիային ռազմական և երկակի կիրառության սարքավորումների կամ տեխնիկայի ցանկացած վաճառք` ինչպես ուղղակի, այնպես էլ երրորդ կողմի միջոցով՝ Արցախի, Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Անկարայի ակտիվ մասնակցության պատճառով: «Այս կասեցումը, մասնավորապես պետք է վերաբերի անօդաչու թռչող սարքերի վաճառքին, տեղափոխմանը կամ երրորդ կողմի փոխանցմանը»:
Հաշվի առնելով Թուրքիայի աջակցությամբ շարունակվող ադրբեջանական ագրեսիան, որն ուղղված է հայերի դեմ, այդ թվում` Հայաստանում և Արցախում բնակվող ԱՄՆ քաղաքացիների դեմ՝ Հայ դատի հանձնախումբը խնդրել է նաև, որ Քաղաքական-ռազմական գործերի բյուրոն տրամադրի Թուրքիային կամ Ադրբջանին անօդաչու թռչող սարքերի՝ նախկին, ընթացիկ կամ պլանավորված ռազմական վաճառքի հրապարակային հաշվետվություն:
Նմանատիպ նյութեր
2726 դիտում
10:28 14-02-2016
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել Հալեպի ուղղությամբ ռմբակոծություննները
2005 դիտում
13:47 10-07-2019
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել հորատումը Կիպրոսի տարածքային ջրերում
Այս բաժնից
862 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
667 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու