4452 դիտում
16:14 10-07-2019
ՀՀ ԱԳՆ կոչ է անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի ջրերում նոր հորատում իրականացնելու փորձը
Հայաստանի Հանրապետությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի կողմից Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: Տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ հայտարարությունը.
«Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:
Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման»
Նմանատիպ նյութեր
2053 դիտում
13:47 10-07-2019
ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային դադարեցնել հորատումը Կիպրոսի տարածքային ջրերում
1086 դիտում
17:01 14-12-2022
Կիպրոսի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին ԼՂ-ում վերականգնել երթևեկությունն ու էներգամատակարարումը
Այս բաժնից
667 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը
880 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ