211652_close_icon
views-count18347 դիտում article-date 14:00 13-02-2016

Կրակոց Դիլիջանում. 27-ամյա երիտասարդը աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ փետրվարի 11-ին, ժամը 22:30-ի սահմաններում Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի 3-րդ նրբանցքի բնակիչ, 27-ամյա Սերգեյ Միքայելյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց է ընդունվել «աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Գևորգյանը և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության պետ Աննա Մանթաշյանը: Վերջիններիս Ս. Միքայելյանը հայտնել է, որ նույն օրը, ժամը 22:00-ի սահմաններում, իրեն անհայտ վայրում և հանգամանքներում անհայտ անձը կրակել է իր աջ ոտքին: Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու և հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր