63278 դիտում
10:24 13-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա քաղաքացի
Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժի պետ Արթուր Զոհրաբյանի գլոխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Հակոբ Սեդրակյանն է:
Ոստիկանները պարզել են, որ նրան անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 43-ամյա Արամ Դալլաքյանը, ով իր մոտ եղած մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել ընտանի կենդանիների վրա հարձակված կենդանուն վնասազերծելու համար, սակայն կրակոցը դիպել է Հ. Սեդրակյանին:
Մալաթիայի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Դալլաքյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել որսորդական հրացանը:
Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ա. Դալլաքյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
84234 դիտում
18:55 07-03-2021
Արտակարգ դեպք Երևանում. 27-ամյա տղան հրազենային և մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն