31886 դիտում
10:35 25-03-2018
Հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 66-ամյա տղամարդ. Շենգավիթի ոստիկանները հայտնաբերել են զենքը
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ մարտի 24-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Շենգավիթի բաժին, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ «աջ ոտքի վնասվածք» ախտորոշմամբ վիրավորը Երևան քաղաքի Կաշեգործների փողոցի բնակիչ, 66-ամյա Ռազմիկ Կարապետյանն է, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ վնասվածքը ստացել է 1 օր առաջ, երեկոյան՝ իր տան բակում իրեն պատկանող հրացանը փորձարկելիս անզգուշությամբ ոտքին կրակելու հետևանքով:
Փաստի առթիվ ոստիկանության Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել նե նաև զենքը, որն առգրավել են, իսկ հետաքննիչի կողմից էլ նշանակվել է դատաբժշկական և դատաձգաբանական փորձաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
63278 դիտում
10:24 13-05-2018
Արտակարգ դեպք Երևանում. հրազենային վնասվածքով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 53-ամյա քաղաքացի
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)