211652_close_icon
views-count2083 դիտում article-date 09:21 13-02-2016

Կարեն Դեմիրճյանի հուշարձան-կոթողը այս տարի տեղադրվելու է մայրաքաղաքում. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը, որի մասին խոսվում էր շուրջ մեկուկես տասնամյակ, այս տարի վերջապես տեղադրվելու է մայրաքաղաքում։ Նախնական որոշմամբ՝ բացումը կլինի ապրիլի 12-ին։ Տեղեկությանը մեր թղթակցի հարցին ի պատասխան հայտնել Է Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը։ Նա ասել Է, որ Կարեն Դեմիրճյանի քանդակը պատվիրվել է Տիգրան Արզումանյանին, և այն արդեն 80 տոկոսով պատրաստ Է։ Հաշարձան-կոթողը կլինի բոլորաքանդակ՝ Ղարաբաղի սպիտակ մարմարից։ Նշենք, որ նախորդ տարիներին Դեմիրճյանի հուշարձանի նախագծի մի քանի մրցույթ Է հայտարարվել, բայց ամեն անգամ Էլ ներկայացված աշխատանքներից ոչ մեկը հաղթող չի ճանաչվել։ Քանդակը նախատեսվում Է տեղադրել Երևան քաղաքի Մաշտոց և Գլխավոր պողոտաներին հարող տարածքում՝ «Մալիբու» սրճարանի դիմաց, որտեղ գտնվող ցուցանակն արդեն տարիներ շարունակ ազդարարում Է, որ այդ տարածքում տեղադրվելու Է «ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի հուշարձանը»»։ Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր