22993 դիտում
21:41 11-02-2016
Արտակարգ իրավիճակ Երևանում. «Իրավունք» թերթի խմբագրության շենքից քարաթափման վտանգը կանխվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` փետրվարի 11-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եզնիկ Կողբացի փողոցի թիվ 50ա շենքի արտաքին երեսապատման սալիկներից մի քանիսը պոկվել ընկել են, մի քանիսն էլ թուլացել են և առկա է ընկնելու վտանգ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը` ավտոսանդուղքով: Հրշեջ-փրկարարները հեռացրել են ընկնելու վտանգ սպառնացող սալիկները:
ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված շենքը կառուցված է 1930-ականներին և քարերի մի մասը պոկվել թափվել են ցած և առկա է նաև քարերի թափման վտանգ:
Նշված շենքում է գտնվում նաև «Իրավունք» թերթի խմբագրությունը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը` փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Լուսանկարները` Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
Նմանատիպ նյութեր
1514 դիտում
15:32 09-12-2015
ԼՂՀ նախագահն այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ
1226 դիտում
22:59 19-10-2015
Փրկարարները կանխել են քարաթափման վտանգը
72559 դիտում
17:48 10-09-2019
Կանխվել է բնակչությանը սպառնացող հնարավոր սանիտարահամաճարակային վտանգը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ