ԼՂՀ նախագահն այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին այցելել է «Ազատ Արցախ» հանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հանդիպել թերթի ղեկավար կազմի հետ, շրջել աշխատասենյակներում եւ ծանոթացել ավարտման փուլում գտնվող աշխատանքներին:
Ինչպես տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունը, Բակո Սահակյանը հույս է հայտնել, որ ժամանակակից չափանիշներին համապատասխան շենքային նոր պայմանները դրական ազդեցություն կունենան խմբագրության անձնակազմի աշխատանքների վրա՝ կարեւորելով «Ազատ Արցախ» թերթի դերակատարությունը մեր հանրապետության կյանքում:
[img]/ups/images/0519329001449652311309942.jpg[/img]