211652_close_icon
views-count25437 դիտում article-date 10:33 28-10-2015

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. հսկա ժայռաբեկորների քարաթափման հետևանքով ճանապարհը փակվել էր. տեղի ՃՈ-ն ու ճանշինականները գործեցին օպերատիվ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտեմբերի 27-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Վրաստանի սահման ավտոճանապարհի 57-րդ կմ հատվծում՝ Հաղպատ գյուղի վարչական տարածքում, հսկա ժայռաբեկորները պոկվել և մոտ 20 մետր երկարությամբ փակել են ողջ ճանապարհը, ինչի պատճառով էլ ճանապարհը դարձել է անանցանելի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի գլխավորութամբ: Դեպքի մասին տեղեկացրել են նաև ՀՀ Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանին, որտեղից ժամանել են նաև նախարարության ներկայացուցիչները: Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի կարգադրությամբ դեպքի վայր էին ժամանել նաև մարզպետարանի համապատասխան ներկայացուցիչները: [color=#EF2929] Գրեթե 2 ժամից ավելի անձրևային պայմաններում Թումանյանի Ճանշինի աշխատակիցներն իրենց պետի՝ Մուկուչ Տիտանյանի գլխավորությամբ հսկայական աշխատանքներ կատարելով՝ հատուկ տեխնիկայի, իսկ հետո՝ բահերի միջոցով ամբողջ ճանապարհը մաքրել են ժայռաբեկորներից, իսկ այդ ընթացքում ՃՈ աշխատակիցների ճիշտ գործողությունների արդյունքում խցանում տեղի չունեցավ: Ավտոմեքենաների վարորդները նույնպես քաղաքացիների օգնությամբ օգնում էին ճանշինականներին: Միայն գիշերը ժամը 02:30-ի սահմաններում ճանապարհն ամբողջութամբ մաքրվեց: [/color] Քաղաքացիներն իրենց շնորհակալությունն էին հայտնում թե ճանապարհային ոստիկաններին, թե Թումանյանի ճանշինականներին, թե Կապի և տրանսպորտի նախարարության և Լոռու մարզպետարանի աշխատակիցներին՝ ասելով, որ եթե միշտ այսպես օպերատիվ արձագանքեն նման դեպքերում, ապա ամեն ինչ «OK» կլինի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր