Հունվարին Հայաստանում կտրուկ նվազել են ծիրանի ու ձմերուկի գները. «Հայկական ժամանակ».
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ԱՎԾ-ն երեկ հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին անցած տարվա հունվարի համեմատ Հայաստանում կտրուկ նվազել է ծիրանի գինը: Այո, հատկապես հունվարին ու հատկապես՝ ծիրանի: Ըստ ԱՎԾ-ի, ծիրանն էժանացել է ավելի քան 40 տոկոսով:
Այս նույն ժամանակահատվածում կտրուկ էժանացել է նաև ձմերուկը՝ ավելի քան 56 տոկոսով: Էժանացած մրգերի թվում է նաև «ձմեռային» մրգերից՝ սեխը, դեղձը, սալորը և այլ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: