211652_close_icon

Հայաստանում սպառողական գները նվազել են 1,9 տոկոսով. «Հայկական ժամանակ»

views-count7468 դիտում article-date 09:40 07-05-2016
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս տարվա ապրիլին անցած տարվա ապրիլի համեմատ Հայաստանում սպառողական գները նվազել են 1,9 տոկոսով։ Սա կարող է ուրախալի թվալ, բայց իրականությունը ճիշտ հակառակն է: Սա տնտեսությունը դանդաղ տանում է դեպի աղետ։ Խնդիրն այն է, որ գների նվազումը ապահովվում է դրամի փոխարժեքի արհեստական կայունության պահպանման հաշվին։ Իսկ փոխարժեքի կայունությունը իր հերթին ապահովվում է նրանով, որ բիզնեսին տրվող վարկերը չափազանց թանկ են՝ 14-ից մինչև 24 տոկոս, և տնտեսությունը զրկվում է թթվածնից։ Այլ երկրներում գնանկման դեմ պայքարում են նույնքան ջանադրաբար, որքան չափից ավելի գնաճի դեմ։ Իսկ Հայաստանում զուտ պոպուլիստական նկատառումներով բոլոր ջանքերը ուղղվում են արհեստական կայունության պահպանմանը, որը տնտեսությանը տանում է մեռյալ գոտի։ Ու ամենասարսափելին այն է, որ թե կառավարությունը, և թե Կենտրոնական բանկը դա անում են առանձնակի հրճվանքով և ուրախանում իրենց արձանագրած արդյունքից»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր