211652_close_icon
views-count1730 դիտում article-date 22:30 04-02-2021

Պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին կտրուկ աճել են

Ինչպես ասվում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության այսօրվա հաշվետվությունում, պարենային ապրանքների համաշխարհային գները հունվարին գրանցել են հերթական՝ ութերորդ ամիսն անընդմեջ աճը: Ցուցակը գլխավորում են հացահատիկային մշակաբույսերը, բուսական յուղերը և շաքարը: Պարենային ապրանքների գնային ինդեքսը, որը պարենային ապրանքների որոշակի զամբյուղի միջազգային գների ամսական փոփոխության չափման միջոց է, հունվար ամսվա ընթացքում կազմել է միջինը 113.3 նիշ, ինչը 4.3 տոկոսով բարձր է 2020թ.-ի դեկտեմբեր ամսվա համեմատ և գրանցված ամենաբարձր ցուցանիշը` 2014թ.-ի հուլիսից ի վեր: ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսըգրանցել է կտրուկ՝ 7.1 տոկոս ամսական աճ`պայմանավորված գլխավորապես եգիպտացորենի միջազգային գնով, որի աճը կազմել է 11.2 տոկոս՝ 42.3 տոկոսով գերազանցելով2020 թվականիհունվար ամսվա ցուցանիշը: Ցորենի գինը աճել է 6.8 տոկոսով՝պայմանավորված համաշխարհային բարձր պահանջարկով և 2021 թվականի մարտինցորենի արտահանման մաքսատուրքի կրկնապատկմանբ` պայմանավորվածՌուսաստանի Դաշնության կողմից վաճառքի կրճատման միտումներով: ՊԳԿ բուսական յուղերի գնային ինդեքսըամսվա ընթացքում աճել է5.8 տոկոսով և հասել 2012թ.-ից ի վեր գրանցած իր առավելագույն ցուցանիշին: Պատճառներից ենառատ անձրևների և միգրանտների աշխատուժի շարունակական կրճատման պատճառովարմավենու յուղի սպասվածից ցածր արտադրությունը Ինդոնեզիայում և Մալայզիայում, ինչպես նաև Արգենտինայում երկարատև գործադուլները, որընվազեցրել է սոյայի յուղի արտահանման հասանելիությունը: ՊԳԿ շաքարի գնային ինդեքսը 8.1 տոկոսով բարձր էր դեկտեմբերի համեմատ, քանի որ ներմուծման համաշխարհային մեծ պահանջարկիառկայության վերաբերյալ տեղեկատվությունը մտահոգությունների տեղիք տվեց`կապված Եվրամիությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Թայլանդում սպասվողհամախառն բերքի ծավալների նվազման, ինչպես նաև Հարավային Ամերիկայում նորմայից չոր եղանակային պայմանների հետ: Գնաճին նպաստել է նաև անմշակ նավթի գների աճը և Բրազիլական ռեալի փոխարժեքի կայունացումը: ՊԳԿ կաթնամթերքի գնային ինդեքսըաճել է 1.6 տոկոսով, ինչի պատճառը երկրում Ամանորի տոնակատարություններին ընդառաջ Չինաստանի կողմից գնումների քանակի ավելացումն է`Նոր Զելանդիայում արտահանվող ապրանքների սեզոնային ցածր մատակարարման ֆոնին: ՊԳԿ մսի գնային ինդեքսըդեկտեմբեր ամսվա համեմատ աճել է 1.0 տոկոսով՝պայմանավորված թռչնամսի մեծաքանակ ներկրմամբ, հատկապես Բրազիլիայից, թռչնագրիպի բռնկումների ֆոնին, որը արգելակում էեվրոպական մի շարք երկրներումարտադրությունն ու արտահանումը: ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից հրապարակվել է նաև հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային արտադրության ծավալների նոր ցուցանիշները, որոնց կարելի է ծանոթանալ [url=http://www.fao.org/worldfoodsituation/csdb/ru/]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր