Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Համաշխարհային շուկայում նավթի կտրուկ գնանկում է տեղի ունեցել: Այդ են վկայում բորսաների տվյալները:
Այսօր առավոտյան WTI (West Texas Intermediate) նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2.75 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41,75 ԱՄՆ դոլար:
Brent էտալոն նավթի ֆյուչերսների արժեքը նվազել է 3,82 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 44,06 ԱՄՆ դոլար:
Կանխատեսումների համաձայն, եթե նավթի չոր հումքի գինը մինչև տարեվերջ մնա նույն մակարդակում, ապա 2015 թվականի համար նավթի միջին գինը կկազմի 48 ԱՄՆ դոլար: