211652_close_icon

Ժամը 18:00-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը, իսկ Ապարանի, Արագածի, Գյումրու, Ալավերդու և Տավուշի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

views-count1466 դիտում article-date 18:51 09-02-2016
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 18:00-ի դրությամբ, փակ է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արագածի, Գյումրու, Ալավերդու և Տավուշի ավտոճանապարհներին տեղում է թույլ ձյուն: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: [b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր