211652_close_icon
views-count8025 դիտում article-date 17:37 02-12-2016

Բքի և անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը. Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության (10-15 մ) պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Սիսիանի և Մեղրու ավտոճանապարհներին ձյուն է տեղում: Ապարանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50 մ: Նշված ճանապարհներին սպասարկող ճանապարհաշինական ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հսկողություն և կատարում մաքրման ու աղով, ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր