211652_close_icon
views-count3803 դիտում article-date 23:37 02-12-2016

Ժամը 23:00-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում, Վանաձոր-Ապարան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ի ժամը 23.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են: [color=#CC0000]Դժվարանացանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վարդենյաց լեռնանցքում (մինչև 2 կմ), Վանաձոր-Ապարան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Կոտայքի մարզի Հրազդան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Լոռու մարզում (բացի Ալավերդի քաղաքից) առկա են տեղումներ ձյան տեսքով, իսկ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում և Թալին քաղաքում, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Վարդենիս, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:[/color] Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Լարսի անցակետը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:

Նմանատիպ նյութեր